
Հունիսի 14-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին:
Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։