Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս փուլում, այնքան շատ են մառազմատիկ պահանջները, որ չեմ զարմանա, եթե վաղը, կառավարության դիմաց, ցույց լինի հետևյալ պահանջներով`
1. Գործողության մեջ դնել մ.թ.ա. 66-ի Արտաշատի պայմանագիրը:
2. Հռոմեացի զորավարին դաշունահարելու համար, Ազգային հերոսի կոչում տալ բերդապահ Ադոնին:
3. Դիմել Հաագայի դատարան՝ Ամասիայի 1555թ. պայմանագիրը հակամարդկային ճանաչելու պահանջով:
4. Հաշվի առնելով այն, որ Նոր Զելանդիայի կողմերում հայտնաբերվել է հայկական խաչքար, Նոր Զելանդիան և Ավստրալիան հայտարարել Դուռն Արևելից և մուտքն Հարավաց ու այն հռչակել Մեծ Հայքի 16-րդ՝ անքակտելի նահանգ:
5. Ի վերջո, այս կառավարությունը պետք է կամք և քաջություն դրսևորի ու պատասխանի սերունդներին տանջող հարցին՝ ինչո՞ւ է աղմկում գետը:
Պահանջները չկատարելու պարագայում, ևս մեկ անգամ կհամոզվենք, որ այս կառավարությունն ունի ապազգային բնույթ և վարում է հակապետական քաղաքականություն»: