Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների պատճառով հնարավոր չեղավ 14.06.2019թ. նշանակված օրը Վճռաբեկ դատարանի 10 դատավորների դեմ հարուցված վարույթը հանգուցալուծել։ Իսկ սա արդյոք դատարանների և դատավորների անկախության երաշխավորման սկզբունքից հրաժարում չէ՞, արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ մեր դատարանները անկախ չեն եղել, ինչի երաշխավորումից էլ բարձրագույն դատական խորհուրդը հրաժարվել է։ Դե եկեք զուգահեռներ տանենք այս իրավիճակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանի մուտքերը արգելափակելու վերաբերյալ արտահայտած մտքին, որից կարելի է ուղղակի հավաստել, որ դատարաններն և դատավորները իսկապես մեծ խնդիր ունեն անկախ լինելու հետ։
Հ.Գ. Ի դեպ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 12.06.2019թ. Բարձրագույն դատական խորհդին դիմում եմ ներկայացրել վճռաբեկ դատարանի 10 դատավորների դեմ հարուցված վարույթի վերաբերյալ առկա փաստերի, այդ վարույթը վերսկսելու և ինձ անձամբ մասնակից դարձնելու վերաբերյալ, ինչը առավել քան նպատակ է հետապնդում փաստարկելու, որ նշված վարույթով Վճռաբեկ դատարանի դատավորների կողմից թուլ են տրվել իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ։ Կարծում եմ, որ ներկա իրավիճակից ելնելով` այդ վարույթը պետք է վերսկսվի, ինչի ելնելով էլ առավել քան արդիական է ինձ որևէ կերպ այդ վարույթին մասնակից դարձնելու հրամայականը»։