Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին, հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ Իջևան քաղաքում, վիճաբանությունից հետո Իջևանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա:
«Գրիգոր Սարհատյանը այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, նրա վիճակը կայուն է»,- ասաց մարզպետը` նժշելով, որ ինքը չի ցանկանում գնահատականներ տալ կատարվածին, իրավապահները կպարզեն կատարվածի հանգամանքները: