Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանության և պետական ցանկացած մարմին, նրա ղեկավարը, կամ այլ ներկայացուցիչ, եթե իր գործողություններով կամ անգործությամբ չի կատարել իր պարտավորությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքի խախտմանը կամ խախտման ռիսկեր են առաջացրել, ստեղծել են կոռուպցիոն ռիսկեր կամ հանդիսացել են կոռուպցիոն հանցագործություն, թափանցիկ և հաշվետու չեն գործել, կամ իրենց պահվածքով և ու ուղերձներով խտրական վերաբերմունք են դրսևորել որևէ մարդու նկատմամբ, միշտ էլ թիրախավորվել են ու թիրախավորվելու են քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Իսկ եթե որևէ պետական մարմնի ղեկավարի, այդ թվում ԱԱԾ֊ի ներկա, թե ապագա պետերի, մտքում կանցնի թիրախավորելու վերը նշված գործողությունների համար իրենց թիրախավորող լրագրողին, քաղաքական կամ հասարակական կառույցի ներկայացուցիչի, կամ էլ որևէ քաղաքացու, ապա պետք է հիշի, որ նման թիրախավորումը չի համապատասխանում և չի կարող համապատասխանել ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, համարվում է և կհամարվի հակաիրավական, և մարդու կարծիքի արտահայտման ազատության իրավունքի սահմանափակում։
Ու հետաքրքիր է, թե այդ ինչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում։
Եթե նման հանդիպումները որևէ առնչություն չունեն պետական անվտանգության սպառնալիքների հետ, այդ ինչ իրավունքով եք նման տեղեկություններն անգամ հավաքում, թե՞ մտածում եք, թե պետական անվտանգության խնդիր է հանդիսանում իշխանության ղեկավարի, կամ որևէ մարմնի, կամ ԱԱԾ֊-ի և նրա պետի գործունեության քննադատությունը։
Չէ, երևի դեռ լավ չենք թիրախավորել։
Ուրեմն ավելի մեծ ուշադրության կենտրոնում կպահենք ու թիրախավորված։
Քաղհասարակությունը միշտ հրապարակային է գործել ու հրապարակային է գործելու»։