ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության: Այս մասին տեղեկացրեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հարցին, թե 2-րդ անգամ էլ չներկայանալու դեպքում ո՞րն է լինելու ՔԿ-ի քայլը՝ բերման ենթարկե՞լը, ինչի մասին քննարկվում է, Նաիրա Հարությունյանն ասաց, թե հետագա անելիքը կորոշեն միայն այն ժամանակ, երբ Գ. Ծառուկյանը կրկին չներկայանա հարցաքննության:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ԱԺ պատգամավորը պատռել էր ՔԿ-ի ծանուցագիրը, իսկ ավելի ուշ էլ հայտարարել, թե իրեն վիրավորել են ծանուցագիր ուղարկելով: