37-ամյա հայուհին 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

37-ամյա հայուհին 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով «Շաբաթվա բարի լուրը՝ 10 երեխա մեկ ընտանիքում»:

Օրերս այս բժշկական կենտրոնում 37-ամյա Միքայելյան Քրիստինան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Նա արդեն ունի 7 որդի և 3 աղջիկ։ Մեծ որդին 14 տարեկան է։ Նորածին որդուն անվանակոչել են Սամր։

«Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ` տանելով մեր բարի մաղթանքներն ու նվերները»,- տեղեկացնում են ԲԿ-ից:

shantnews.am



Նման նյութեր