«Թուրքիայում գիտակցում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շատ թանկ են նստելու իրենց երկրի վրա». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թուրքիայում գիտակցում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շատ թանկ են նստելու իրենց երկրի վրա». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայում գիտակցում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շատ թանկ են նստելու իրենց երկրի վրա: Դրա մասին է փաստում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը. «Որպես ժողովուրդ մենք հիմա պետք է որոշումներ կայացնենք: Կամ մենք լիովին կախված պետք է մնանք, կամ որպես ազգ լինենք ազատ և անկախ: Իսկ ազատ և անկախ լինելու համար պետք է վճարենք որոշակի գին, մենք ազգովի պատրաստ ենք վճարել այդ գինը»:

Հիշեցնեմ, որ շուրջ 20 ամիս ԱՄՆ-ն զգուշացնում էր Թուրքիային, որ Ռուսաստանից ձեռք չբերեն S-400-ները, սակայն մի քանի օր առաջ Էրդողանը հայտրարեց, որ արդեն S-400-ի վճարման մի մասը կատարվել է, մի մասն էլ վարկային գծով կկատարվի, և շուտով այդ համակարգերը կտեղակայվնե Թուրքիյում, ինչին ի պատասխան ԱՄՆ-ից հնչեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին սպառնալիքները»:



Նման նյութեր