Քիչ առաջ «Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։
ԱԴԵԿՎԱԴ շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։
Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։
Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։