Այն քաղաքական ուժը, որը չունի գաղափարախոսություն, արժեհամակարգ, հստակ սկզբունքներ` ՀՀ-ում անելիք չունի:
Վերջապես Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարեց այն ինչ ընդդիմությունը տարուց ավել ասում է: Այո, Ձեր գործունեությունը դա ևս ապացուցում է, որ դուք անդեմ «ուժ» եք, չունեք ազգային օրակարգ, գաղափարախոսություն, նույնիսկ զարգացման ծրագիր:
Դուք լուրջ մարտահրավեր եք մեր հայրենիքի, մեր ազգի արժեհամակարգի, հայրենասիրության, միասնության համար: Ցավում եմ, որ մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն: Այո, դուք ամբոխ եք, և ոչ ավելին: