
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
«Մայթերի ազատագրում. Կոմիտասի «Երևան Սիթի»-ի մայթը վերածվել էր ավտոկայանատեղիի։ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ջանքերով այս հարցն օրերս լուծվել է։ Այժմ մարդիկ կարող են անարգել մայթով քայլել»։