Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպե՞ս հասկացնել քաղաքական ու մերձքաղաքական գործիչներին, մերձմտավորականներին ու մտավորականներին, որ «բոշա»-ն հայերի հետ ու հայերի մեջ ապրող հայ գնչուների քամահրական անվանումն է, որ այն հակազատական, հակահումանիստական, հակադեմոկրատական, հակահեղափոխական տերմին և արտահայտություն է, որ այն կիսագրագիտության և ցածր ճաշակի ցուցիչ է:
Միʹ օգտագործեք բոշա արտահայտությունը որևէ մեկի նկատմամբ»: