«Լավ կլիներ մի պրոֆեսիոնալ քաղաքագետ իրեն հուշեր». Արմեն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Լավ կլիներ մի պրոֆեսիոնալ քաղաքագետ իրեն հուշեր». Արմեն Վարդանյան

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին մի քանի հետաքրքիր ելույթներ և հայտարարություններ եղան, բայց ամենահետաքրքիրը վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն էր. «Մենք քաղաքական իմաստով լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, այլ՝ քաղաքացիական կուսակցություն ենք»։

Ես չգիտեմ՝ ով ա վարչապետի ելույթները գրում, բայց լավ կլիներ մի պրոֆեսիոնալ քաղաքագետ իրեն հուշեր, որ քաղաքագիտության մեջ քաղաքացիական կուսակցություններ հասկացություն չկա: Ավելի նորմալ կլիներ, եթե վարչապետը հայտարարեր, որ ՔՊ-ն ժամանակակից զանգվածային կուսակցություն է, որը չունի գաղափարախոսական հիմք: Հիմա տենց կուսակցություններ շատ կան աշխարհում, բայց քաղաքացիական կուսակցություն տերմին առաջին անգամ եմ լսում»:



Նման նյութեր