Ստավրոպոլի շրջանում վթարից տուժած անձանցից 5–ը ՀՀ քաղաքացիներ են. մեկի վիճակը ծանր է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ստավրոպոլի շրջանում վթարից տուժած անձանցից 5–ը ՀՀ քաղաքացիներ են. մեկի վիճակը ծանր է. armeniasputnik.am

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ հինգ քաղաքացի, որից չորսը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, Մոսկվայի ժամանակով 8։00–ին «Կովկաս» մայրուղու 250–րդ կիլոմետրում միմյանց են բախվել 6 ավտոմեքենա։ Մեքենաներից մեկը հայկական պետհամարանիշներով է։

«Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ հիվանդանոց տեղափոխված հայերից մեկի վիճակը գնահատվում է ծանր»,–հայտնեց Նաղդալյանը։

Նա նշեց նաև, որ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների և հիվանդանոցի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԻՆ–ից էլ տեղեկանում ենք, որ պատահարի հետևանքով տուժած 4 հայերը տեղափոխվել են Նևինոմիսկի բժշկական կենտրոն։

armeniasputnik.am