Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աղին գյուղի կամրջի տակ մի տղամարդ գտել է իր հորեղբորորդու դին՝ պարանով կախված վիճակում։
Ինքնասպանություն գործած տղամարդը 44 տարեկան էր։ Նա ապրում էր հենց Աղին գյուղում, երեք անչափահաս երեխայի հայր էր։ Նրան համագյուղացիները դրական են բնութագրում և հստակ չեն կարողանում հասկանալ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։
Գյուղում խոսում են միայն, որ տղամարդը մի փոքր ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Ինքնասպանության օրը նա մասնակցել է համագյուղացիներից մեկի թաղմանը, որից հետո անհետացել։
Հարազատները փնտրել են նրան ու հայտնաբերել կամրջի տակ՝ պարանով կախված։ իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու իրական պատճառները։