Արա Վարդանյանի էջը ոչ դուք եք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք։
Արա Վարդանյանը ամեն ինչին իր կյանքում հասել է աշխատանքով։
Այն փաստը, որ ինձ 4 անգամ աննըդմեջ միաձայն ընտրել են Հիմնադրամի տնօրեն երևի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։
Այն փաստը, որ իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում չի եղել որևէ բողոք, կրկին երևի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։
Սխալվել եմ թե ոչ կերևա դատարանում։
Ես ոչ փախչում եմ արդարադատությունից, ոչ էլ խոչընդոտում։ Եթե սխալվել եմ, ապա անշուշտ պատասխան կտամ։ Բայց մեկ բան հստակ է՝ ես ունեմ անցած ճանապարհ և իմ հայրենիքիս համար ծառայել եմ օր ու գիշեր, ինչով և հպարտ եմ։
Արա Վարդանյանի էջը փակելու տեղը, ձեր երկրում Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի։
Համահայկական Հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: