«Ռոսկաչեստվո»-ն Սպառողական փորձարկումների կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի (ICRT) հետ համատեղ կազմել Է սմարթֆոնների նոր վարկանիշը, որում տեղ են գտել Honor-ի, Huawei-ի, Samsung-ի, Sony-ի եւ Xiaomi-ի նորույթները: Առաջին երեք տեղերը վերստին զբաղեցրել են Samsung-ի մոդելները: Այդ մասին վկայում Է «Ռոսկաչեստվո»-ի հաղորդագրությունը, որը հրապարակվել Է հունիսի 18-ին:
Նոր սմարթֆոններն ստուգվել են 231 պարամետրով: «Հաճախ Է լինում, որ սմարթֆոնների վարկանիշերը տարբերվում են ընդամենը հարյուրերորդական մասով: Սակայն նրանցից մեկը կարող Է գտնվել թոփում, իսկ մյուսը՝ առաջատարներից ետ մնալ 30 դիրքով: Ուստի խորհուրդ ենք տալիս չանտեսել այն մոդելները, որոնք դուրս են մնացել լավագույն տասնյակից»,-ասված Է հաղորդագրության մեջ: Վարկանիշը գլխավորել են Samsung Galaxy S10+-ը, Samsung Galaxy S10-ը եւ Samsung Galaxy Note 9-ը: Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել երկու նորույթ Huawei-ից՝ P30-ը եւ P30 Pro-ն՝ զբաղեցնելով հինգերորդ եւ երկրորդ տեղերը: Փորձագետները iPhone X. S. Max-ը եւ iPhone XS-ը տեղավորել են ցուցակի չորրորդ եւ յոթերորդ հորիզոնականներում, իսկ Samsung Galaxy S10e-ն, Samsung Galaxy S9+-ը եւ Samsung Galaxy S9-ը՝ վեցերորդ, իններորդ եւ տասներորդ հորիզոնականներում: