Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավորի և ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջև:
Երբ Քոչարյանի պաշտպաններից Պողոսյանը ցանկանում էր դիտողություններ անել դատավորի գործողությունների հետ կապված, դատավոր Դանիելյանը նրան թույլ չտվեց խոսել և հորդորեց, որ զբաղեցնի տեղը:
«Ապագայում թույլ կտամ, կանեք, հիմա հայտարարություններ ու հարցեր ուղղելու փուլ չէ»,- ասաց նա:
Սակայն Պողոսյանն այդպես էլ չնստեց, ինչը դատավորին դուր չեկավ: «Պարո՛ն Պողոսյան, Դուք արդեն դատարանին խանգարում եք, հնարավոր է Ձեր նկատմամբ քննարկվի սանկցիա կիրառելու հարցը»,- ասաց նա:
Ապա դատավորը դիմեց Ալումյանին. «Պարո՛ն Ալումյան, ինչ-որ բան եմ ասում, որ ծիծաղելի՞ է»:
Ալումյանն ասաց, որ առարկում է դատարանի գործողությունները: Դատավորն էլ հակադարձեց, թե հիմա այդ փուլը չէ և առարկություն չի ընդունում:
«Պարո՛ն Ալումյան, ինձ վրա՞ եք մատը թափ տալիս, ես ուզում եմ ճշտել»,- ասաց դատավոր Դանիելյանը:
Ալումյանը նորից կրկնեց, որ առարկութուն ունի դատարանի գործողութունների դեմ և իրավունք ունի դրանք ներկայացնելու: «Դուք ասեք՝ ես ե»րբ կարող եմ ներկայացնել»,- ասաց Ալումյանը:
Դատավորն էլ պատասխանեց, երբ հնարավորություն կտա: «Պատեհ պահին կտրամադրեմ, հիմա նստեք»,- ասաց Ալումյանը:
Ալումյանն էլ նշեց, որ չի նստելու, մինչև դատարանն առարկություն ներկայացնելու հնարավորություն չտա։
Տևական ժամանակ Ալումյանն ու Դանիելյանը զուգահեռ խոսում էին:
«Այդ պատեհ պահը 4 օր է չեկա՞վ»,- ասաց Ալումյանը դատավորին, վերջինս էլ պատասխանեց՝ ոչ:
Ապա դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ մինչև «կրքերը հանդարտվեն»։