Դերասան Դավիթ Թադևոսյանի և կնոջ՝ Աստղիկ Խաչատրյանի ընտանիքը համալրվել է: ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան: Աստղիկն այս անգամ ևս լույս աշխարհ է բերել արու զավակի: Ծնողները փոքրիկին տվել են Մարկ անունը:
Ավելի վաղ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Դավիթ Թադևոսյանն ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Առաջին անգամ խոսելով ԱՄՆ տեղափոխվելու պատճառի մասին՝ Դավիթն ասել էր․ «Հայաստանում կա մի կետ, որից հետո, կարծես, սկսում ես տեղում դոփել։ Մենք փոքր երկիր ունենք, ընդլայնվելու համար, երբեմն, դրսում էլ պետք է փորձես ուժերդ»։
Նա նաև նշել էր՝, որ որդին՝ Արեգը, շատ լավ է ադապտացել ամերիկյան կյանքին: Ի դեպ, զույգի առաջնեկը՝ Արեգը, արդեն 8 տարեկան է:
Ավելի մանրամասն՝ life.tert.am