Վահե Եփրիկյան. «Ցանկանում եմ փաստել, որ վերոհիշյալ անհանդուրժող ու ոչ իրավաչափ վարքագիծը որևէ աղերս չունի իրավական պետության կամ ժողովրդավարության հետ»
Advertisement 1000 x 90

Վահե Եփրիկյան. «Ցանկանում եմ փաստել, որ վերոհիշյալ անհանդուրժող ու ոչ իրավաչափ վարքագիծը որևէ աղերս չունի իրավական պետության կամ ժողովրդավարության հետ»

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Երկրորդ օրն է՝ Քոչարյանի աջակիցների դիմաց հավաքված «ցուցարարները» ներկայանում են «Քոչարյան հանցագործ» վերնաշապիկներով, «մարդասպան», «հանցագործ», «թալանչի» ու նմանաբնույթ այլ գրառումներ պարունակող պաստառներով։ Վերջիններիցս ոմանք տարբեր լրատվականների տված հարցազրույցների ընթացքում բառացիորեն Երկրորդ Նախագահին մեղսագրում են տարատեսակ հանցանքներ ու այդ ամենը «ժողովրդավար» իշխանությունների ու ոստիկանության աչքի առաջ։

Ցանկանում եմ փաստել, որ վերոհիշյալ անհանդուրժող ու ոչ իրավաչափ վարքագիծը որևէ աղերս չունի իրավական պետության կամ ժողովրդավարության հետ, կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածն, ինչպես նաև ակնհայտորեն սուտ մատնություն է կատարվում Երկրորդ Նախագահի նկատմամբ, ուստի կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը, Մարդու Իրավունքների Պաշտպանին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները վերը նշված ոչ իրավաչափ, հանցավոր դրսևորումները կանխելու, օրինականության հաստատման, Ռոբերտ Քոչարյանի՝ արդարացի դատաքննության իրավունքի ապահովվման կապակցությամբ։

Կանխավ շնորհակալություն։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր