Մեր տեղեկություններով՝ գիշերը ծայրահեղ ծանր վիճակում Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ապրող 55-ամյա մի տղամարդ։ Նրան շտապօգնության մեքենան բուժհաստատություն է տեղափոխել իրենց տնից։
Բժիշկներին հաջողվել վիրահատական միջամտությամբ փրկել որովայնին թափանցող վնասվածք ունեցող տղամարդու կյանքը։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի դանակահարված տղամարդը իր մեքենայով, երկու ընկերների հետ գիշերն այցելել է իրենց ընկերոջ գերեզմանոց։ Ճանապարհին վեճ է սկսվել, որի ընթացքում էլ ընկերը դանակահարել է նրան։
Մյուս ընկերը տուժողին մեքենայով հասցրել է տուն, որտեղից էլ ահազանգել են շտապօգնություն։ Արմավիրի ոստիկանները գիշերով գտել են դանակահարողին և բերման ենթարկել բաժին։ Նա ևս տեղափոխվել է Արմավիրի հիվանդանոց, քանի որ դեմքին վնասվածքներ են եղել, ինչը, ամենայն հավանականությամբ՝ վեճի ընթացքում է ստացել։