shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 04։00-ի սահմանում, Շիրակի մարզի բնակիչը՝ 53-ամյա Մ. Բ.-ն, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։
Ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, ով ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլև ներկայացրել է գողոնը։ Մատանին պատկանել է Երևանի բնակիչ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։
Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։