ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերը պետք է լինեն բաց. Զարուհի Փոստանջյան. shantnews.am
Advertisement 1000 x 90

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերը պետք է լինեն բաց. Զարուհի Փոստանջյան. shantnews.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Պատճառը Մխիթար Ավետիսյանի դատարան չներկայանալն էր: Ըստ բժշկական փաստաթղթի` նա այսօր վիրահատվելու է: Մինչ դատական նիստի հետաձգվելը, սակայն, այլ միջնորդություններ էլ են եղել:

Պավել Մանուկյանի պաշտպանը նախ՝ միջնորդել է, որ վերջինս ներկա լինի նիստին, չնայած նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը Մանուկյանին 15 ժամով հեռացրել էր դահլիճից:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը նաև միջնորդել է, որ դատական նիստերը լինեն բաց: 2 միջնորդությունն էլ մերժվել է:

Դատական նիստի հետաձգումից դժգոհ էր ամբաստանյալ Արմեն Բիլյանը:

shantnews.am