Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։
Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրանց շարժին։
Տեսանկարահանումից հստակ երեևում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին։