
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո: Նման տեղեկություն է հաղորդում armlink անունով ինստագրամյան էջը: Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները: Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան: