
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում: Նրա երկրպագուներից մեկը նրա հետ լուսանկարվել է Մալդիվների «Վելանա» օդանավակայանում ու տեղադրել ինստագրամում: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտրյալը՝ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ 23-ամյա Բեթի Վարդանյանը, ամուսնացել են հունիսի 17-ին: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում: