Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա պետական ո՞ր մարմնի ղեկավարն է պատասխանատվության ենթարկվելու, որ «չնկատելու է տվել» 2007 թվականից սկսած՝ երկու տարում Ռ. Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքերի հանգամանքը»… այն ժամանակվա դատախազ Աղվան Հեվսեփյա՞նը, նրան նշանակած ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ՞-ն: Ինչո՞ւ եք լռության մատնում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը: Ասելիք չունե՞ք»:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել:
Արձագանքելով վերոնշյալին՝ Լևոն Քոչարյանը հայտնել էր. «Դա իմ եղբոր հաշվի շարժի մասին է։ Շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց միլիարդավոր դոլարների կասկածը և խոսում է շատ ավելի ցածր գումարների մասին»: