Վազգեն Սաղաթելյան. «Բարի գալուստ Նոր Հայաստան» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Բարի գալուստ Նոր Հայաստան»

Այսպես ա լինում, երբ հանդիպում են ցինիզմը, հիմարությունն ու անգրագիտությունը։ Ախր էս տղեն էնքան հիմար ա, որ նույնիսկ չի գիտակցում. Գործազրկության լուրջ խնդիր ունեցող երկրում ուղղակի դեգեներատ պիտի լինես, որ էս ձևաչափով ի ցույց դնես քո ու եղբորդ համար փոխված իրավիճակը, երբ 0 փորձ/գիտելիքով եկել լուրջ պաշտոններ եք զբաղեցրել։ Ու մի բան էլ թե բա. «Որտե՞ղ կցանկանայիր աշխատել» ասում ա պատգամավորը գործազուրկ մարդկանց։ Ի՞նչ է սա եթե ոչ ցինիզմ, ծաղր ողջ ժողովրդի հանդեպ։ Տղա ջան, գործադիրում կամ օրենսդիրում կարող ես աշխատել դու, ախպերդ, Նիկոլի աներձաքը, եղբորորդին, մեկի կինը, մյուսի ամուսինը, էն մեկի ընկերը կամ մինիմում ակտիվ քայլարածը։ Սովորական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն, որ գոնե 150.000 դրամ վաստակի, էդ դուք կարաք նույնիսկ մեկ լեզվի չտիրապետեք ու դզվեք։

Որևէ էական բան չարած կառավարության աշխատանքը վարչապետը գնահատում է իբրև «փայլուն»։ Նոր աշխատատեղերի խոստումներով եկած ու էդ ուղղությամբ էլ էական բան չարած քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք աշխատանք են ստացել բացառապես ծանոթ/մտերիմի կարգավիճակից ելնելով ահա այսպես ծաղրում են ժողովրդին։

Բարի գալուստ Նոր Հայաստան

Վազգեն Սաղաթելյանի էջից:



Նման նյութեր