
ՀՖՖ Նախագահ Նարեկ Սամսոնյան
Դե քանի որ էսօրվանից ով, ինչ ուզում իրան հռչակում ա, ես էլ հայտնում եմ բոլորիդ հետևյալը.
Այս պահից ինձ հռչակում եմ ՀՖՖ նախագահ: ՀՖՖ նախագահ դառնալու համար ունեմ մի քանի կարևոր պատճառ և փաստարկ, որոնք խարսխված են ՀՀ Սահմանադրության կոնկրետ դրույթների վրա:
Թվարկեմ դրանցից ոմանք. մանկուց սիրել եմ ֆուտբոլը, երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, այսօր էլ ունեմ բազմաթիվ մեծ նպատակներ և այդ նպատակները իրականություն դարձնելու գործիքներ և քանի որ մի խումբ մարդիկ ինձ համարում են նշածս ոլորտում գերպրոֆեսիոնալ և ՀՀ Սահմանադրությունն էլ (ինչպես Վահե Գրիգորյանի պարագայում) ինձ տալիս է լրիվ հնարավորությունները` այս պահից ինձ հռչակում եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Նախագահ: Շուտով կգնամ Ֆեդերացիայի շենք և կփորձեմ Արթուր Վանեցյանի հետ համատեղ լուծումներ փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Նարեկ Սամսոնյան