Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումը, որի մասին այդքան խոսում էին մեր իշխանությունները, արդեն տալիս է իր բացասական արդյունքները։ Բնակարանային շինարարության փոքր ծավալների պատճառով վարկի էժանացումը թանկացնելու էր բնակարանները։
Սոցիալական շինարարություն չունենալու պարագային ավելի վատ բան հնարելը դժվար էր։
Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ Երևանում 1 քառ․ մ-ի արժեքը 2018թ մայիսի համեմատ 9․9%-ով թանկացել է։ Պարզ տնտեսական մոդել է՝ եթե առաջարկը չավելացնելով խթանում ես պահանջարկը, ապրանքի գինը աճում է։ Լավություն անելու համար էլ է պետք տիրապետել որոշակի հմտությունների։
Երևի սա էլ է պարզ տնտեսական մոդել։
Ֆեյսբուքի իր էջում գրել է «168 Ժամի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը: