
ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին
Հարգելի պարոն Մնացականյան,
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց,որ 2019թ առաջին երեք ամիսներին գրանցվել է 7.1% տնտեսական աճ:
Որպես ՀՀ -ում գործող քաղաքական կազմակերպության նախագահ ,ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ցանկանում եմ ստանալ վիճակագրական տեղեկություն այն մասին, թե հատկապես ո՞ր ոլորտների շնորհիվ է ապահովվել այսպիսի բարձր ցուցանիշ: Եվ ինչպիսին է 7.1% տնտեսական աճի կառուցվածքը: Խնդրում եմ տրամադրել վիճակագրական տվյալներ:
Հարգանքներով՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան:
Սույն գրությունը այսօր նաև փոստով կուղարկվի ՀՀ վիճակագրության կոմիտե
Վահան Բաբայանի էջից: