Ձերդ Գերազանցություն, պարոն Բաղդասարյան,
Քանի որ դուք համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան եք, խնդրում եմ հնարավորինս մատչելի բացատրել հայաստանցուս ձեր սույն, կներեք, անլուրջ մտքերը, մասնավորապես՝
1. եթե չկար ՍԴ, ինչու չհայտարարեցիք այդ մասին ավելի վաղ կամ «Սերժիկ հեռացիր» միջոցառման հաղթանակից անմիջապես հետո՝ ահռելի վնաս պատճառելով մեր պետությանը;
2. եթե չկային ՍԴ դատավորներ, ինչու՞ ձեր «Իմքայլը» չէր առաջարկում ՍԴ դատավորների թեկնածուներ, այդ թվում, Վահե Գրիգորյանին;
3. չե՞ք կարծում, որ սույն հայտարարությամբ, դուք լեգետիմացնում ենք նաև «ՍՍ-ի հագով կարած» սահմանադրությունը և, բառիս բուն իմաստով, թքում «հեղափոխության» հիմնական նպատակի վրա, այն է՝ վերականգնել հայաստանցու ընտրական իրավունքը;
4. չե՞ք կարծում, որ նույն տրամաբանությամբ, ոստիկանությունը պետք է արգելի կառավարությանը մեր սիրելի Վարչապետի գլխավորությամբ մտնել վարչական տարածք, քանի որ նրանք նշանակվել են նախորդ Սահմանադրությամբ, այն էլ՝ «հանցագործ կլանի» կողմից նշանակված Նախագահի կողմից և այդպես շարունակ, մինչև հերթը կհասնի ձեզ:
Մի փոքր շեղվելով թեմայից, կցանկանայի նաև իմանալ ձեր հեղինակավոր կարծիքն այն մասին, թե ինչու՞ է գոյատևում «ՍԴ» կոչվող այդ անիմաստ կառույցը և ինչու՞ առ այսօր հեղափոխական պատասխանատվության չեն կանչվել նրա բոլոր ժամանակների բոլոր անդամ-դատավորներն առանց բացառության՝ իշխանության յուրացմանն անմիջական աջակցման համար, այդ թվում նաև, որպես «Մարտի 1-ի» գլխավոր պատասխանտու: Կամ, ինչու՞ չի նախաձեռնվում նոր Սահմանադրության ընդունումը:
Ամո՛թ է՝ մանկապարտեզում չեք…
Ռուբեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: