Apple ընկերությունը 2015-2017 թվականներին վաճառքներում հասանելի MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Այդ մասին վկայում Է ընկերության կայքում զետեղված հայտարարությունը:
Պոտենցիալ առումով խոցելի են ճանաչվել Retina-դիսփլեյով 15-դյույմանոց մոդելի նոութբուքերը, որոնք թողարկվել են 2015 թվականի կեսերին:
«Apple-ում պարզել են, որ 15-դյույմանոց MacBook Pro-ների վաղ սերնդի մի շարք մոդելների մարտկոցը կարող Է չափից ավելի տաքանալ եւ հրդեհային անվտանգության սպառնալիք ստեղծել»,-ասված Է պաշտոնական կայքում: Այս կայքում կարելի Է սերիական համարով ստուգել, թե ծրագրի գործողությունը տարածվում Է արդյոք նոութբուքի վրա: Ընկերությունը խոստանում Է անվճար փոխարինել հին մարտկոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: