Ըստ Իրանում Ռոյթերսի աղբյուրների՝ Թրամփն իրանցիներին ասել է, որ եթե բանակցություններ չսկսեն, ապա ամերիկյան հարվածն անխուսափելի է։ (ԱՄՆ-ում ընտրությունների նախաշեմին այդպիսի հարվածը կարող է օգնել Թրամփին վերընտրվել)։
Ցանկացած դեպքում նույնիսկ երրորդ երկրներից Իրանով բեռնափոխադրումների համար վճարումներն արդեն խնդրահարույց են դառնում Հայաստանի համար ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ (Այդ թեմայով բանկից ստացած ծանուցման մասին դեռ ամիս առաջ եմ գրել)։
Վրաստանում էլ անհանգիստ է, չնայած իրենց խորհրդարանի խոսնակը հրաժարական տվեց, բայց միշիստները շարունակում են բզբզալ։
Ադրբեջանում 40 տոկոսով ավելացրել են ուժայինների (այդ թվում՝ բանակի) աշխատավարձները, վրա-վրա զորավարժություններ են անում։
Այս իրավիճակում Հայաստանի ոչ բարով վարչապետը հայտարարում է ինչ-որ ներքին թշնամիների մասին։
Նորմա՞լ է։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: