Վարդիթեր Հովհաննիսյանի եւ նրա 4 զավակների կյանքն արդեն քանի օր է այլ հունով է ընթանում: Երեխաները սենյակից խոհանոց են գնում, խոհանոցից՝ լոգարան ու չեն հավատում, որ լուսավոր, վերանորոգված ու հարմարավետ պայմաններով բնակարանն իրենցն է եւ այլեւս չեն վերադառնալու մռայլ պատերով, խոնավ պայմաններով վագոն-տնակ: Վարդիթեր Հովհաննիսյանի ընտանիքը 20-22 տարի է տնակում է բնակվում, որտեղ տիկին Վարդիթերը, մեծ դժվարությամբ չորս երեխա է մեծացրել: Տարիներ ի վեր կենցաղային տարրական պայմաններից զրկված ընտանիքի անդամների մոտ, սակայն նոր բնակարանի հետ նոր հույսեր են արթնացել. դպրոցահասակ երեխաները մտադիր են ուսում ստանալ, աշխատանք գտնել ու կյանքի պայմանները բարելավել: Երեկ, նրանք, հանդիսավոր պայմաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ստացան երեք սենյականոց բնակարանի բանալիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am