Մի ամիս կլինի բասեին եմ գնում։ Գնալուս հենց առաջին իսկ օրվանից մի շատ հետաքրքիր մարդու հետ ծանոթացա (ծիծաղելի է, բայց ծանոթության պատճառ դարձան տապչկաներս, նույնն էին ինչ իրա մոտ, սաունայում ինքը նկատեց, սկեցինք խոսել ու տենց օրը մեջ հանդիպում էինք)։ Արևմտահայերեն էր խոսում, մեկ անգամ հարցրեցի թե ինչով է զբաղվում, ասաց տուրիստական ինչ-որ ավտոբուս ունի մեծ, տուրիստներին տանում բերում էր որոշակի ժամանակ, հիմա արդեն անցել ա հանգստի։ Տենց մի երկու շաբաթ մեկ-մեկ հանդիպում էինք սաունայում ու շատ հաճելի զրուցում։ Ախպորս՝ Արմանին էլ էի պատմել, որ սենց հետաքրքիր մարդու հետ եմ ծանոթացել (նույնիսկ արտաքինն է հետաքրքիր՝ երկար սպիտակ մորուք ունի ու շատ խորհրդավոր հայացք)։ Մի խոսքով, մի օր Արմանի հետ գնացինք, մեկ էլ տեսնեմ «ընկերս» այստեղ է։ Չհասցրեցի ներկայացնել, տեսնեմ իրար շատ ջերմ բարևել-փաթաթվել, ոնց ես ինչ ես բան։ Ասում եմ ախպեր, ո՞վ ա, որտեղի՞ց գիտես։ Հետո կպատմեմ, ասեց։
Պարզվեց Խաժակ Հակոբյանն ա, ով եղել ա Մոնթեի հրամանատարը Լիբանանում, հետո էլ «Գաղտնի բանակի» անդամ։
Հետաքրքիր բան ա էլի կյանքը, որտեղից որտեղ կարող ես մարդկանց ճանաչել։ Եթե ուրիշ տապչկա առնեի՝ ոչ էլ կիմանայի )))
Նկարում ձախից՝ Խաժակ Հակոբյան, աջից՝ Մոնթե