«Գարիկը «պալիտ արեց» Արամ MP3-ին»
Advertisement 1000 x 90

«Գարիկը «պալիտ արեց» Արամ MP3-ին»

«Գարիկը «պալիտ արեց» Արամ MP3-ին

Երեկ «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում Արամի ու Գարիկը հյուրը Պjոտր Սվիտալսկին էր, ով խոսում էր «Եվրոպայի օրեր» միջոցառման մասին ու հարցուպատասխանի ժամանակ Գարիկը նշեց, որ ովքեր չգիտեն Արամը էտ միջոցառումների շրջանակներում հանդես է եկել համերգներով Հայաստանի տարբեր մարզերում ու հիմա․․․․

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Տոնոյան

Վերոնշյալը հաշվի առնելով,․ խնդրում եմ հանրությանը ներկայացրեք հետևյալ հարցերի պատասխաները /հորդորում եմ լրագրողներին պաշտոնական գրությամբ հանդես գալ/․

Ինչպես է լինում որ ՀՀ ՊՆ-ում պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորը, կարող է աշխատանքային օրերին գնալ ու համերգներով հանդես գալ։
Ո՞վ է թույլատրել։
Ի՞նչու այլ զինվորներ չեն օգտվում այդ իրավունքից։
Արդյո՞ք նա վարձատրվել է իր գործունեության համար ու արդյո՞ք դա օրենքի խախտում չէ։
Արդյո՞ք ՊՆ-ում կան արտոնյալներ, ովքեր հիմիկվա իշխանությունների հետ լավ հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով, կարող է ծառայել «իր կայֆերով»։
Արդյո՞ք օրենքի խախտում չէ, որ պետ ծառայողը /էս դեպքում ՊՆ պայմանագրայինը նույնպես պետ ծառայող է/ իր աշխատանքային օրերին ու ժամերին կարող է գնալ այլ տեղ աշխատել համատեղությամբ փող աշխատել ու մեկ օր չէ այլ մի քանի։

Մեծ հույս ունեմ, որ Դուք գոնե գիտեք այս հարցերի պատասխաները, քանի որ բանակում նման «բարդակ ծառայությունը» Ձեր համար պատվաբեր չէ։

Կանխավ շնորհակալ եմ»։

Ankakh Hayastan



Նման նյութեր