Հունիսի 22-ին, ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 10 բնակիչ եւ ոստիկանության 15 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում եւ Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ եւ ոստիկանության 2 աշխատակից:
Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: