Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ից ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրել են Զովունի համայնքից Դավիթաշեն տանող ճանապարհին կայանված «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակ, որի մեջ եղել են անձնագրեր, նույնականացման քարտ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և այլ փաստաթղթեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենայից գողությունը հնարավոր է կատարած լինի 15-րդ թաղամասում ապրող 33-ամյա տղամարդը։
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել։
Տղամարդը ներկայացրել է նաև պայուսակը, որի մեջ են եղել բոլոր փաստաթղթերը և իրերը:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կատարվում է քննություն: