Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«ՏԱԳՆԱՊ գազատարի (Նաբուկոյի հոգեզավակը) հունական մասը գրեթե պատրաստ է: Շուտով ադբեջանական գազը կգնա Եվրոպա, ու ամեն ինչ արվում է, որ էդ գազամուղին կպնի Թուրքմենիան: Ռուսասատանին վերջապես ծնկի բերելու հիմնական միջոց հանդիսացող գազամուղն ունի միայն մեկ թույլ կետ՝ Հայաստանը: Այն թեպետ Հայաստանով չի անցնում, սակայն գտնվում է շփման գծից մոտ 100 կիլոմետրի վրա: Եթե ժամանակին մեր Սկադերի տեխնիկական տվյալներն ու Տոչկաների տարեթիվը բավարար չէին, որպեսզի սպառնալիք հանդիսանան 45 միլիարդ դոլարանոց ներդրումին, ապա հիմա կա Իսկանդեր: Տարեկան 60 միլիարդ կուբամետր գազ… տարեկան տրիլիոնների մասին ա խոսքը: Ու կակոյ-նիբուծ Հայաստան…
Հետևաբար պիտի լուծվի Իսկանդերի հարցը: Այսինքն պիտի լուծվի Հայաստանի հարցը: Ինչպես քսան տարի առաջ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի խաթր Արմեն Սարգսյանը գործուղղվեց Հայաստան, այդպես էլ հիմա` նույն առաքելությամբ, նույն սրիկան նույն գործը անում է: Վրացիքին հանկարծ չասեք, որ իրենց մոտ ինչ լինում ա մեր պատճառով ա լինում, թե չէ վաբշե կգժվեն: Վրաստանը պիտի հագնի Ռուսաստանի հետ, պիտի փակվեն Հայաստանը զենքով ու վառելիքով մատակարարելու բոլոր ճանապարհները: Մեզ պիտի պարտադրվի «խաղաղություն», այնպիսի խաղաղություն, որի տակից մենք էլ երբեք դուրս չենք գա:
Արմեն Սարգսյանի ածականը կարելի է դնել Նաբուկկո` բաբելոնական արքան, ով Թալմուդի համաձայն փրկեց հրեա ժողովրդին»: