Max J մականունով հայտնի ինսայդերը խոսել է Sony-ի՝ ռեկորդային թվով տեսախցիկներով սմարթֆոն պատրաստելու ծրագրերի մասին:
Ռեկորդային սմարթֆոնը կթողարկվի Xperia բրենդի անվան տակ: Ամենայն հավանականությամբ, դա կլինի նոր ֆլագմեններից մեկը: Այն կունենա 6 հիմնական տեսախցիկի օբեկտիվ և ևս երկուսը՝ դիմային տեսախցիկի համար: Այս մասին ինսայդերը պատմել է իր թիթերյան միկրոբլոգում:
Դեռևս չկան տեղեկություններ, թե ինչպես վեց տեսախցիկները կօգտագործվեն Sony- ի սմարթֆոններում: Ամենայն հավնականությամբ, մոդուլներից երեքը կլինեն արդեն ավանդական դարձած տարբերակով՝ հիմնական մոդուլ, լայնանկյուն մոդուլ և տելեֆոտո: Որպես լրացում՝ սրանց կավելանան ToF-սոնսորը՝օբեկտները սկանավորելու համար: Մյուս երկու մոդուլները դեռևս մնում են հանելուկ:
Հիմա ռեկորդային թվով տեսախցիկներ ունի Nokia 9 PureView սմարթֆոնը: Մոդուլը բաղկացած է երեք գունավոր և երկու անգույն սենսորներից: Սմարթֆոնը լուսանկարլիս օգտագործում է բոլոր տեսախցիկները՝ միացնելով դրանց արած պատկերները մեկ լուսանկարում: Nokia-ի հետ զուգահեռ՝ տեսախցիկների վրա աշխատել է ZEISS-ը (օպտիկայի և տեսախցիկների լեգենդար արտադրող Գերմանիայում): ZEISS-ից օգտագործվել են հատուկ ալգորիթմներ, որոնք նկարահանումից հետո բարելավում են նկարների որակը:
Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 845 մարտկոցով: Այն ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներդրված հիշողություն:Բացի 5 տեսախցիկներից, սմարթֆոնն ունի նաև շատ լավ էկրան՝ OLED-մատրիցա, կատարյալ սև էկրան և 10 բիթանոց HDR10: Նման տեսախցիկներով սմարթֆոնի համար դա շատ կարևոր է:Հեռախոսը և՛ դիմացի, և թե՛ հետևի մասում պատված է Gorilla Glass 5 ապակիով:
Դեռևս չկան տեղեկություններ նոր սմարթֆոնի գնի, թողարկման ամսաթվի և մյուս տեխնիկական բնութագրիչների մասին:
Սիրարփի Աղաբաբյան