«Էրդողանը խայտառակ պարտություն կրեց անգամ այն թաղամասերում, որտեղ մարտի 31-ին հաղթել էր». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Էրդողանը խայտառակ պարտություն կրեց անգամ այն թաղամասերում, որտեղ մարտի 31-ին հաղթել էր». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստամբուլում Էրդողանը խայտառակ պարտություն կրեց, անգամ այն թաղամասերում, որտեղ մարտի 31-ին հաղթանակ էր տարել իշխանությունը, այս անգամ պարտություն տարավ: Օրինակ Զեյթունբուռնույում մարտի 31-ին 51 տոկոսով հաղթել էր, իսկ ընդդիմությունը տարել էր ընդամենը 46 տոկոս ձայն, սակայն այսօր նույն Զեյթունբուռնույում ընդդիմությունը 52 տոկոս ձայն է հավաքել, իսկ իշխանությունը՝ 47:

Ըստ նախնական արդյունքների Ստամբուլի ընտրություններում հաղթած ընդդիմադիր ԺՀԿ-ն ներկայացնող Աքրամ Իմամօղլուն կոչ է արել իր կողմնակիցներին և վստահված անձնաց չլքել ընտրատեղամասերը, քանի դեռ չի հրապարակվել պաշտոնական նախնական տվյալները»:



Նման նյութեր