
Բաղրամյան պողոտայում կա մի ամենասովորական բազմաբնակարանային շենք. Բաղրամյան 85: Սովորական… դե, առաջին հայացքից:
Իրականում այդ սովորական շենքը կարող է հավակնել մայրաքաղաքի ջրամատակարարման «Բերմուդյան եռանկյունի» միստիկ տիտղոսին, քանի որ ամենահաս ջուրը հասնելով այդ շենքին՝ անհետանում է, և շուրջ 12 տարի այդ շենքի վերջին հարկերում բնակվող բնակիչները ամռան շոգ օրերին զրկվում են ջրից: Իսկ քանի որ երևույթն իր զավեշտականության սանդղակով գերազանցել է բոլոր սպասելիքները, մարդիկ դրան միստիկական բերմուդյանի հետ են համեմատում, մեկ կապելով շենքի առաջին հարկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի, մեկ Երզնկյան փողոցի առանձնատների շքեղ լողավազանների, մեկ…
Տեղի չինովնիկները և գերմիստիկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բողոքները դարմանում են ժամանակավոր, որից հետո կինոն կրկնվում է:
Իսկ պատկան մարմինների պատասխաններում գերիշխող ցինիզմը չի փոխվել ոչ հեղափոխությունից առաջ, ոչ էլ հետո. ՉԻ ՓՈԽՎԵԼ:
Օգտատեր Լուսինե Դավթյանի ֆեյսբուքյան էջից: