«Նիկոլ Փաշինյանը անգրագետ է ու չի ամաչում, որ ինքը անգրագետ է». Վահրամ Պետրոսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը անգրագետ է ու չի ամաչում, որ ինքը անգրագետ է». Վահրամ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը անգրագետ է ու չի ամաչում, որ ինքը անգրագետ է: Դե ասենք հո ամեն մարդ չի կարա լինի պետության ղեկավար և աղաղակող սխալներ բլթացնի ու չամաչի, որ իր գիտակից ենթակաները լսելու-կարդալու են ու ասելու են, որ իրենց ղեկավարը թերուս է:

Էսօր էլ Տավուշում խոսել է Հայաստանի արտաքին պահուստների մասին ու դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել, որ մեր արտաքին պահուստները չորս օրում աճել են 40 միլիոն դոլարով ու հատել 171 միլիոնի սահմանը: Լավ, մարդ ի՞նչ պիլոտաժ պիտի ունենա, որ սենց բան ասի ու գնա հանգիստ քնի` իմանալով, որ Հայաստանում հիմա ինչքան տնտեսագետ ուսանող կան` վրեն ղժժում են:

Մեր երկրի փոխարկելի արտարժույթով պահուստներն հունիսի սկզբին իրականում 2018 թ. գարնան համեմատ նվազել էին 140-180 մլն դոլարով (2018 թ. փետրվար 2278.6-մարտ 2233.6, 2019թ.մայիս՝2090.8): Ու սա բաց ինֆորմացիա է: Բայց դաժե սա չի խնդալուն: Խնդալուն էն ա, որ երկրի վարչապետը միլիոնն ու միլիարդը իրարից չի տարբերում: Հասկանու՞մ եք, թե ինչ կարգի անտեղյակ պիտի լինի մարդը ու որքան հեռու ամեն ինչից, որ մտածի, թե արտաքին պահուստները կարան լինեն ընդամենը 171 մլն, ու, որ քո արտաքին պահուստները կարան 4 օրում 25 տոկոսով աճել: Հիմա հարց. այս մարդուց տնտեսական հրաշք սպասող գիտակից մարդկանց` լա՞վ եք:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր