«Ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո»
Advertisement 1000 x 90

«Ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո»

Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. Ինչքան ավելի մեծ ուրախությամբ է ժողովուրդը նշում հեղափոխությունը, նույնքան ավելի է վատանում այդ երկրում վիճակը հեղափոխությունից հետո։ Ամենաթարմ օրինակներն են Վրաստանը և Ուկրաինան։ Սա այն դեպքում, երբ թե Վրաստանը և թե Ուկրաինան ԱՄՆ-ից և Եվրամիությունից միլիարդավոր դոլարների օգնություն են ստացել։ Նույնիսկ այդ միլիարդավոր դոլարները չբերեցին լուրջ փոփոխությունների և տնտեսության զարգացման իմաստով այդ երկրները դեռ գտնվում են ռիսկային գոտում։ Տարածքների կորուստի մասին էլ չեմ էլ խոսում։ Կարելի է ասել, որ հեղափոխությունը այդ երկրներում կապիտալիզացվեց տարածքների կորուստով։

Մեր պարագայում տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ է վատանում, քանզի իսպառ բացակայում են լուրջ ներդրումները և այդպես կոչված օգնությունը։ Սրան գումարվում է Ռուսաստանի Դաշնության հետ օր-օրի վատացող հարաբերությունները։ Սա իրոք կարող է կործանարար լինել։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: