Արամ Վարդևանյան. «Սահմանադրաիրավական հարցերը, պետք է առնվազն աղերս ունենան Սահմանադրության հետ»
Advertisement 1000 x 90

Արամ Վարդևանյան. «Սահմանադրաիրավական հարցերը, պետք է առնվազն աղերս ունենան Սահմանադրության հետ»

2014 թվականին, երբ աշխատանքի էի անցել Սահմանադրական դատարանում, ուշադիր հետևում էի Գոռ Հովհաննիսյանի կարծիքներին, ավելին՝ չէի կիսում այդ կարծիքները: Բայց ինձ թույլ չէի տալիս երբեք կասկածի տակ դնել իր մասնագիտական գիտելիքները և մշտապես կատարելագործվելու փաստը: Հենց այդ պատճառով ես անկեղծորեն ցանկանում էի տեսնել իրեն որպես Բարձր դատարանի դատավոր, քանի որ պարզապես նա իսկապես արժանի էր այդ կոչմանը և առաքելությանը: Գոռ Հովհաննիսյանի այս հարցազրույցը իսկապես պետք է կարդալ, հատկապես նրա համար, որ իր նման զուսպ մարդը չի թաքցրել այս ամենի վերաբերյալ իր ակնհայտ զարմանքը:

Պարզապես մեկ հանգամանք եմ ուզում ավելացնել. Սահմանադիրը, երբ ինչ, որ հանգամանք «ցանկանում է» նշել, այն իր բավարար տրամաբանությամբ, ոչ պրիմիտիվությամբ, Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթին բնորոշ ձևով նշվում է: Ինչպես օրինակ՝ Սահմանադրական դատարանի դեպքում ՀՍՏԱԿ ընդգծել է անդամների պաշտոնավարման շարունակականությունը և դրանով Դատավորի կարգավիճակի ստանձնումը, իսկ Արդարադատության խորհրդի անդամների մասով ճիշտ հակառակը՝ լիազորությունների դադարեցումը: Ի վերջո՝ Սահմանադրաիրավական հարցերը, պետք է առնվազն աղերս ունենան Սահմանադրության հետ:

Արամ Վարդևանյան



Նման նյութեր