
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանը 4 դարպաս ունի, որից 2-ը վաղուց փակ են։ ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները սրվել են, դրանք վտանգում են Հայաստանի 2 բաց դարպասների գործունեությունը։ Ստեղծված փորձագիտական խմբեր կա՞ն, որոնք մշակել են Հայաստանի ձեռնարկելիք միջոցառումներն այդ դարպասներից մեկի կամ Աստված չարասցե՝ 2-ի փակվելու դեպքում։ Թե ռուսական առածի նման, մինչև կայծակը չի խփում, մուժիկը չի խաչակնքվում»։