Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններոյմ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիաի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալներ Արսեն Վարդանյանի և Հարություն Խեդոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։ Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ավագ քննիչ Գոռ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (առողջութանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիյաի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։ Բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակ, գրթե բոլոր սենյակներում ականատես կլինես թափթփվածության։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: