ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունվար-հունիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։
2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար մայիսի նկատմամբ՝ էլի 7.3% է։ Հիշեցնեմ, 2019-ի հունվար – ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։
Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման բան կապացուցի, խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»։