Երևանում 8000 երեխա սպասում է, որ մանկապարտեզ գնա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում 8000 երեխա սպասում է, որ մանկապարտեզ գնա. armeniasputnik.am

Երևանում 8000 երեխա, որոնք դիմել են մանկապարտեզ գնալու համար, սպասում են, քանի որ մանկապարտեզներում տեղ չկա։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«16 000 ծնող հիմա սպասում է, որ իր երեխայի հերթը հասնի, այսինքն` այս պահին այդքան կարիք կա, բայց տեղ չկա»,–ասաց նա։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ Արաբկիր, Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջաններում վերջին տարիներին մոտ 29 մանկապարտեզի տարածք է օտարվել, ձեռքից ձեռք է անցել։

«Մենք ունե՞նք լծակներ, որպեսզի մանկապարտեզների շենքերը հետ վերադարձվեն համայնքին։ Պետք է հասկանալ, որ դա ևս հանցագործություն է, որ կատարվել է ժամանակին, և հիմա պետք է կարողանանք դրանք վերադարձնել»,–հետաքրքրվեց Սարգսյանը։

Հայկ Մարությանն արձագանքեց` ասելով, որ հիմա մանկապարտեզների հետ կապված գույքագրում են իրականացնում։ «Այս պահին ինչ հնարավոր էր հետ ենք բերել։ Մեկ մանկապարտեզ հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա շրջանում, որը պետք է վերանորոգվի ու սկսի գործել»,–ասաց քաղաքապետը։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ հայտնեց, որ 2018-2019 թվականներին մանկապարտեզների` 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:

armeniasputnik.am



Նման նյութեր